«Այս կիբերհարձակմանը ՌԴ իշխանություններին մասնակցություն չենք վերագրում». Փսաքի

«Այս կիբերհարձակմանը ՌԴ իշխանություններին մասնակցություն չենք վերագրում». Փսաքի

Kaseya ընկերության վրա կիբերհարձակումը Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության իշխանություններին չի վերագրում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը`վկայակոչելով սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսաքիին:

«Մենք այս միջադեպին Ռուսաստանի իշխանություններին մասնակցություն չենք վերագրում», - ասել է Փսաքին:

Ավելի վաղ Kaseya ընկերությունը ենթարկվել էր կիբերհարձակման: Bloomberg-ի տվյալների համաձայն՝ հարձակման էին ենթարկվել 20 ընկերություններ, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ են մատուցում փոքր ու միջին բիզնեսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում