Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին
Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետարանում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների և իրավապահ մարմինների ղեկավարներին է ներկայացրել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին՝ մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատանքում: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:
«Գիտեք, որ երկար ժամանակ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզում պատասխանատու դերակատարում է ունեցել ջրային ոլորտում: Իր լավ աշխատանքի արդյունքներով պայմանավորված՝ պարոն Սարգսյանը խրախուսվել է և զբաղեցրել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։
Կարծիքներ