Արարատ Միրզոյանը ցավակցել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ

Արարատ Միրզոյանը ցավակցել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի մահվան կապակցությամբ։

«Խորապես ցնցված եմ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի մահվան լուրից։ Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչի հարազատներին և մտերիմներին»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ 64 տարեկանում մահացել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ Մակեյը Բելառուսի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում