Առուշանյանն առաջարկ է արել իշխանություններին, իր թեկնածությունը` ազատության դիմաց
Օրեր անց Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում նաև Գորիսում տեղի կունենան համայնքապետի ընտրություններ: Որքան էլ տարօրինակ թվա, ընտրություններին մասնակցում է նաև անազատության մեջ գտնվող Գորիսի նախկին համայնքապետը Առուշ Առուշանյանը, ով անցնում է քրեական գործերով գործած ապօրինությունների համար։
Իշխանական ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի հավաստմամբ մեզ հայտնի դարձավ, որ օրեր առաջ Առուշանյանն առաջարկ է արել իշխանությանը, համաձայն որի նա պատրաստ է Գորիսի համայնքապետի ընտրություններում հանել իր թեկնածությունը` իր ազատության դիմաց, սակայն կտրուկ մերժում է ստացել: Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Թերևս Առուշանյանի այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ընտրություններին մասնակցելով վերջինս նպատակ է հետապնդում ազատվել գործած ապօրինությունների համար քրեական պատասխանատվությունից: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ իշխանությունը վճռական է տրամադրված ու Առուշանյանի անգամ ընտրվելու դեպքում, ինչը քիչ հավանական է, նա կմնա անազատության մեջ, իսկ Գորիսի համայնքային կյանքը կպարալիզացվի:
Կարծիքներ