Փաշինյանը շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեպ պայքարում ՀՀ-ին ձեռք մեկնած պետություններին

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեպ պայքարում ՀՀ-ին ձեռք մեկնած պետություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին` բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար։ Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։ Շնորհակալ ենք մեր Սփյուռքին, Ֆրանիսայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժիշկական առաքելություններ ուղարկելու համար»,- գրել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում