Շտապ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անկախ առաքելություն՝ ԱՀ-ի հումանիտար իրավիճակը գնահատելու համար․ Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Շտապ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անկախ առաքելություն՝ ԱՀ-ի հումանիտար իրավիճակը գնահատելու համար․ Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Հայաստանը թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական առումով խաչմերուկում կանգնած երկիր է։  Անդրադառնալով Հայաստան վերջերս կատարած այցին՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Գրառման մեջ նաև ասված է․

«2018 թվականից ի վեր նրա ժողովրդավարությունը կարևոր քայլեր է կատարել առաջ։ ԵՄ-ն և ժողովրդավարական աշխարհը պետք է ավելին անեն այս զարգացմանն աջակցելու համար:

Ես Հայաստանում էի այս շաբաթ՝ ցույց տալու իմ աջակցությունը այս ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև բարձրացնելու Եվրոպայի հարեւանությամբ ընթացող հումանիտար ճգնաժամի մասին իրազեկվածությունը:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը հսկայական դժվարություններ է առաջացնում։ Մեզ շտապ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անկախ առաքելություն՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ դրան հասնելու համար առանց հապաղելու»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում