Թուրքիան Իսրայելին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել

Թուրքիան Իսրայելին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել

Թուրքիան Իսրայելին միանձնյա պատասխանատու է համարում Գազայի հատվածում հակամարտության սրման համար՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել հրեական պետությանը:

«Այդպիսի ողբերգությունների կրկնությունն անխուսափելի է, քանի դեռ Իսրայելը պատասխանատվություն չի կրել իր հանցագործությունների համար եւ վերջ չի տվել անպատժելիությանը հավատալուն»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: «Մենք չենք լռելու սարսափելի վայրագությունների առջեւ, քանի որ լռությունը հավասարազոր է մասնակցությանը կատարված հանցագործություններին»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում