ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նորանշանակ վարչապետին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նորանշանակ վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովակիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ պետական պաշտոններում Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի Սլովակիայի հետագա առաջընթացին:

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սլովակիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում