Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը. վարչապետ
Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
Անահիտ Ավանեսյանն այսօր դառնում է 45 տարեկան: Նախարարը գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ նշելով՝ «հիանալի տարիք է 45-ը»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այսօր ուղևորվել է Գեղարքունիքի մարզ: Նրանք օրը սկսել են անվանականչով ու երթակարգավարական խորհրդակցությամբ:


Կարծիքներ