Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու փակ քվեարկությունը

Երևանի քաղապետարանում մեկնարկեց քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանի ընտրության քվեարկությունը։
Ինչպես տեղեկացնում է հաշվիչ հանձնաժողովի անդամ Անի Խաչատրյանը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության ընթացակարգը։ Երևանի ավագանու անդամները պետք է կողմ կամ դեմ քվեարկեն Հրաչյա Սարգսյանի թեկնածությանը։
Քվեարկության համար սահմանվել է 30 րոպե ժամանակ։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն է սկսել և քաղաքապետի պաշտոնում առաջադրել է քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Կարծիքներ