Տոկիոյում մեկնարկեց օլիմպիական կրակի փոխանցավազքի եզրափակիչ փուլը

Տոկիոյում մեկնարկեց օլիմպիական կրակի փոխանցավազքի եզրափակիչ փուլը

 Հուլիսի 9-ին Ճապոնիայի մայրաքաղաքում մեկնարկել Է օլիմպիական կրակի փոխանցավազքի եզրափակիչ փուլը՝ ամառային Օլիմպիական խաղերն սկսվելուց տուղիղ երկու շաբաթ առաջ: Այդ առթիվ հանդիսավոր աարողություն Է տեղի ունենում «Կոմաձավա օլիմպիկ» մարզադաշտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

Արարողության ընթացքում Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն օլիմպիական կրակով ջահն ստացել Է փոխանցավազքի «դեսպանորդ» երեք Պարալիմպիական խաղերի մասնակից Ակի Տագուտիից: Դա նշանավորել Է կրակի պաշտոնական գալուստը Տոկիո եւ փոխանցավազքի վերջին փուլի սկիզբը:

Տոկտիոյի փուլը բաժանված Է վեց մասի: Այն կավարտվի օլիմպիական գլխավոր ասպարեզում՝ հուլիսի 23-ին Օլիմպիական խաղերի բացման օրը:

Տոկիոյում փոխանցավազքի անցկացումը մռայլեցրել Է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթաացումը, այս շաբաթ օրական աճի ցուցանիշները հասել են երկու ամսվա ընթացքում առավելագույնին: Դրա հետեւանքով գրեթե ամենուրեք այն կանցնի փակ ռեժիմով առանց հանդիսականների: Բացառություն կկազմեն հեռավոր եւ սակավաբակ կղզի-տարածքները, որոնք մտնում են Տոկիոյի պրեֆեկտուրայի կազմի մեջ:

Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով: Օլիմպիական խաղերը կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, Պարալմիպիական խաղերն՝ օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում