Բելգրադը կոշտ արձագանքել է Կոսովոյի վերաբերյալ ԱՄՆ պահանջներին
Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը կտրուկ արձագանքել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Կոսովոյում և Մետոխիայում իրավիճակի կարգավորմանը հակասող մի շարք քայլերից զերծ մնալու պահանջին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ավելի վաղ իր ուղերձում կոչ էր արել Բելգրադին և Պրիշտինային զերծ մնալ չհամակարգված գործողություններից և օրենսդրությունից, որոնք հակասում են հարաբերությունների կարգավորմանը։
«Կոսովոյում և Մետոհիայում առաջընթացի միակ ուղին Բրյուսելյան համաձայնագրերի անվերապահ իրականացումն է և Սերբական համայնքի ստեղծումը։ Պետությունները պետք է ձեռնպահ մնան Սերբիան կառավարելու փորձերից և Կոսովոյի ալբանացիներին ցուցաբերվող երբեմն հրապարակային, երբեմն էլ գաղտնի աջակցությունից: Եթե ԱՄՆ-ն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության ձեռնպահ մնար Սերբիայի ռմբակոծությունից, ապա չէր լինի ոչ ինքնահռչակ Կոսովոն, ոչ սերբերի վտարումը, ոչ էլ տարածաշրջանում անկայունությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Սերբիայի վեհաժողովի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում կայացած սեմինարում հայտարարեց Կոսովոյի ալբանական իշխանությունների կողմից իրականացվող բռնության և ահաբեկչության մասին, որոնց սերբերը ենթարկվում են Կոսովոյում և Մետոխիայում.
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ավելի վաղ ասել էր, որ Սերբիայի իշխանությունները կրկին կխնդրեն ՆԱՏՕ-ի առաքելությանը, որպեսզի Կոսովոյում և Մետոխիայում մինչև այս տարվա վերջ գործի սերբական բանակի և ոստիկանության սահմանափակ քանակություն՝ տարածաշրջանի հյուսիսում բնակչությանը պաշտպանության համար: Նրա խոսքով՝ պաշտոնական Բելգրադն ու սերբերը չեն ցանկանում պատերազմ, այլ ցանկանում են իրականացնել իրենց իրավունքները խաղաղ պայմաններում։
Կարծիքներ