ՄԱԿ-ը կոչ է անում վերահսկել միգրացիան
![ՄԱԿ-ը կոչ է անում վերահսկել միգրացիան](https://freenews.am/uploads/images/image_750x_61b52e735179a.jpg)
«Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականին աշխարհում տարբեր միգրացիոն ուղղություններում, այդ թվում՝ Եվրոպայում և Ամերիկայում, աճել են մահերի և անհետացման դեպքերը։ ՄԱԿ-ի գործակալությունը հայտնում է, որ տարեսկզբից միգրանտների զոհերի թիվը գերազանցել է 4470-ը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է Euronews-ը։
ՄԱԿ-ն անդամ երկրներին կոչ է անում համաձայնեցված գործողություններ ձեռնարկել՝ նվազեցնելու միգրանտների ողբերգական մահերն ամբողջ աշխարհում:
«Կազմակերպությունը նշել է, որ աշխարհում մահացությունների թիվն այս տարի ավելի մեծ է, քան անցած տարի, երբ գրանցվել էր 4236 դեպք։ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2014 թվականից ի վեր գրանցվել է ավելի քան 45400 մահվան դեպք»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
Կարծիքներ