Լիտվայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ինգրիդա Շիմոնիտեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է.
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյան: Մաղթում եմ Ձեզ և ձեր կառավարությանը ամենայն հաջողություն Հայաստանի ժողովրդի համար ավելի լավ, ավելի ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելու գործում: Դուք կարող եք ակնկալել Լիտվայի աջակցությունը»:
Կարծիքներ