3-րդ զրույցը պետության մասին. վարչապետը ներկայացրել է՝ ինչ է «տարածք»-ը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում հրապարակել է 3-րդ զրույցը պետության մասին: Այս անգամ նա խոսել է «տարածք» հասկացության մասին, որը, ըստ նրա, պետության հենասյուներից մեկն է:
«Քաղաքացիությունը կապված է տարածքի հետ: Կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք՝ չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական քաղաքացիության մասին: Տարածքի հետ են կապված նաև իրավունքը և պարտականությունը: Երբ մենք փոխում ենք տարածքը՝ հատոմ ենք այլ երկրների սահմաններ, փոխվում է ամբողջությամբ իրավունքի և պարտականության համակարգը: Յուրաքանչյուր տարածք ունի իր երկրի իրավունքների և պարտականությունների համակարգը»,-նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ երկիր մոլորակի տարածքում, սակայն, ոչ բոլոր վայրերում է գործում իրավունքը և պարտականությունը:
«Երբ խոսում ենք ժողովրդապետության, Հայաստանի Հանրապետության մասին, կարևոր է հասկանալ մեր պարտականությունների և իրավունքների տարածքը: Չի կարող տարածքը լինել անորոշ կամ շատ կոնկրետությունից զրկված, իսկ իրավունքը՝ կոնկրտ: Այն, որ մեր երկրի տարածքում իրավունքն ու պարտականությունը շատ հաճախ լիարժեք ր արդյունավետ չի գործել, կապ ունի նրա հետ, որ մեր ինքնիշխա տարածքի մասին մեր պատկերացումները ճիշտ չեն եղել,-նշեց վարչապետը:
Կարծիքներ