Բայդենը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցային ռեժիմի գործողությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։
«Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար ներկայացնել բացառիկ և ծայրահեղ սպառնալիք»,-ասված է Բայդենի հայտարարության մեջ։
Սահմանափակումները երկարացվել են մինչև 2022 թվականի մարտի 15-ը։ Պատժամիջոցները սահմանվել էին 1995 թվականին, նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի կողմից։
Կարծիքներ