Ղրղզստանում առգրավվել է 20 մլն դոլարի թմրանյութի խոշոր խմբաքանակ
Ղրղզստանում առգրավվել է ապօրինի շրջանառության հերոինի խոշոր խմբաքանակ: Երեքշաբթի այս մասին հայտնել է երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ГКНБ):
«Օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների իրականացման ընթացքում Օշսկի մարզում ծանրաքաշ մեքենա է հայտնաբերվել՝ հագեցած հատուկ թաքստոցներով, որտեղ հայտնաբերվել և առգրավվել է թմրանյութ (հերոին)՝ ընդհանուր 440 կգ քաշով: Առգրավված թմրանյութի արժեքը սև շուկայում կազմում է 20 մլն դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱԱԾ-ի տվյալներով՝ այսպիսով հաջողվել է կանխել խոշոր միջազգային թմրանյութերի հոսքը, որի միջոցով իրականացվել է «ծանր թմրանյութերի տեղափոխումը Մերձավոր Արևելքից Եվրոպական երկրներ Կենտրոնական Ասիայի տարածքով»:
Հանցագործությանը մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել Ղրղզստանի երկու քաղաքացի:
Կարծիքներ