Էրդողանը պատրաստվում է ՀՀ վարչապետի հետ բանակցություններ վարել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսազրույց ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը՝ սեպտեմբերի 11-ին, բանակցություններ վարեմ պարոն Փաշինյանի հետ», - ընդգծել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Այդ քայլերը, որ արվում են Ղարաբաղում, սխալ քայլեր են, սա չի կարելի հանդուրժել, և դա չեն հանդուրժում նաև ԵՄ անդամ երկրները։ Վաղը մենք կայանալիք բանակցություններում պարոն Փաշինյանին կասենք, որ բացարձակապես անհնար է ընդունել նման ընտրությունները (նկատի ունի ԼՂ նախագահի ընտրությունները- խմբ.):
«Ընկերներ», արևմտյան երկրները և մյուս երկրները, որոնց մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները: Սա այն չէ, ինչ պետք է լինի, սա այն ընտրությունը չէ, որը կարելի է ընդունել»,-հայտարարել է Էրդողանը:
Կարծիքներ