Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելու առաջարկը ուժի մեջ է, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք. Չախոյան
«Ընդդիմության առաջնորդներն այն աստիճան են պախարակված, որ արդեն 7-րդ օրն է չեն կարողանում անգամ վարչապետի թեկնածու առաջադրեն»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ սա խոսում է ընդդիմության քաղաքական սնանկության մասին, դրա վառ ապացույցն է նաև եկեղեցականների դեմքով սկսած շարժումը, որն արդեն իսկ մարած է։
«ՀԳ․ Առաջարկս ուժի մեջ է, Վազգեն Մանուկյանին առաջադրեք վարչապետի թեկնածու, միևնույն է չի ընտրվելու, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք»,-հավելել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Գալստանյանը հանդիպել էր «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետների՝ Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ։
Կարծիքներ