Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձել էԵվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում վերջինը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային տղաները:
Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու ներկայացուցիչ` Յաշա Մինասյանը և Պետրոս Պետրոսյանը:
Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:
Երկամարտի 384 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը դարձել է երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր:
Կարծիքներ