Տղամարդը կալանավորվեց՝ մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով

Տղամարդը կալանավորվեց՝ մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից կատարված հափշտակության, շորթման, ապօրինի կերպով զենք պահելու, խուլիգանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները: 

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչը մտերմանալով նույն մարզի բնակչուհու հետ և շփման ընթացքում տեղեկանալով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 0.009 հա մակերեսով հողամասի մասին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հիշյալ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն իր կողմից նշված ծանոթին հանձնելու անօրինական պահանջ է ներկայացրել կնոջը՝ սպառնալով նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել: Վերջինս էլ տեղյակ լինելով, տղամարդու կողմից նախկինում կատարված մի շարք հանցագործությունների մասին, իրեն հանգիստ թողնելու համար համաձայնել է նրա պահանջներին և 2019թ. հուլիսի 19-ին տղամարդու կողմից նշված ծանոթի հետ գնացել է  նոտարական գրասենյակ, որտեղ ձևակերպել է հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 15.000.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է այն, սակայն որևէ գումար դրա դիմաց չի ստացել, ինչի արդյունքում 39-ամյա տղամարդը շորթմամբ հաշփտակել է առանձնապես խոշոր չափերի վերոհիշյալ հողամասը:

Բացի այդ, 39-ամյա տղամարդը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ ընդհանուր 7,66 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ:

 

Ավելին՝ այստեղ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում