Ջուզեպ Բորելի հայտարարությունը՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ
Հունիսի 13-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը հայտարարություն է տարածել հայ-ադբրբեջանական վերջին զարգացումների վերաբերյալ, այս մասին հայտնում են ԵՄ-ից։
«Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնց արդյունքում Ադրբեջանի կողմից պահվող 15 հայ անձ ազատ են արձակվել, ինչպես նաև Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզներներ են փոխանցվել։
Այս գործողությունները Բաքվի և Երևանի կողմից մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր գործողություններ են, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության և պահվող բոլոր հայ անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար, որպեսզի խուսափեն մարդկային հետագա զոհերից։
Եվրոպական միությունը, ինչպես նաև միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ ձեռնարկված քայլերը, և մենք հորդորում ենք՝ շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ»։
Կարծիքներ