Էրդողանը հանդիպումներ է ունեցել Մակրոնի, Ջոնսոնի և Մերկելի հետ
Բրյուսելում այսօր` հունիսի 14-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը, որի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Այնուհետև Թուրքիայի նախագահը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը տեղի է ունեցել փակ դռների հետևում։
Նույն ձևաչափով Թուրքիայի նախագահը հանդիպել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Կարծիքներ