ՀՀ-ն ՄԻԵԴ կներկայացնի իր դիրքորոշումը 2 հայ զինծառայողների մասին Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների վերաբերյալ

ՀՀ-ն ՄԻԵԴ կներկայացնի իր դիրքորոշումը 2 հայ զինծառայողների մասին Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների վերաբերյալ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացվել է Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ՝ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ:

Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը:

ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում