Ավստրալիան կորոնավիրուսի պատճառով մեկուսացնում է Վիկտորիա նահանգը երկրի մնացած մասից
Ավստրալիայի իշխանությունները կորոնավիրուսով վարակման դեպքերի մտահոգիչ աճի պատճառով մեկուսացնում են Վիկտորիա նահանգը երկրի մնացած մասից, հայտնում է AFP-ն:
Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ երեքշաբթի կեսգիշերից կփակվի սահմանը Ավստրալիայի երկու ամենախիտ բնակեցված նահանգների՝ Վիկտորիայի եւ Նոր Հարավային Ուելսի միջեւ, հայտնում են երկու պետությունների ներկայացուցիչները:
Երկուշաբթի Վիկտորիա նահանգում, որտեղ ավելի քան 6.6 միլիոն մարդ է բնակվում, կորոնավիրուսով վարակման ռեկորդային 127 նոր դեպք է գրանցվել։
Հարավային Ավստրալիայի հետ Վիկտորիայի սահմանը բացելու պլաններն արդեն սառեցվել են։
Սահմանափակումների՝ մի քանի շաբաթ տեւած մեղմացումներից հետո հասարակությունում վարակի փոխանցման աճ է գրանցվել, ինչը հանգեցրել էր նրան, որ առողջապահության ոլորտի աշխատողները մինչեւ հուլիսի վերջ փաստացի փակել էին որոշ թաղամասեր քաղաքի մնացած մասից։
Կարծիքներ