Բագրատունյաց պողոտայի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Բագրատունյաց պողոտայի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 4-ին, ժամը 19։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պատշգամբում բռնկված հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մասամբ այրվել է բազմոց և ջերմահարվել պատշգամբի պատը՝ մոտ 1 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում