Ճապոնացի բժիշկները նախազգուշացրել են «օլիմպիական» COVID շտամի հայտնվելու ռիսկի մասին

Ճապոնացի բժիշկները նախազգուշացրել են «օլիմպիական» COVID շտամի հայտնվելու ռիսկի մասին

Աշխարհի տարբեր ծայրերից Տոկիոյի Օլիմպիական խաղերին ժամանող մարդկանց զանգվածային կուտակումը կարող Է լրջորեն բարդացնել համաճարակաբանական իրադրությունը եւ նույնիսկ սպառնում Է COVID-19-ի նոր «օլիմպիական» տիպի առաջացմանը: Այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի բժիշկների միության ղեկավար Նաոտո Ուեյաման:

«Վիրուսի բոլոր տարատեսակ մուտանտային շտամները, որոնք գոյություն ունեն տարբեր վայրերում, կկենտրոնանան, կհավաքվեն այստեղ՝ Տոկիոյում:

Մենք չենք կարող բացառել նույնիսկ նոր շտամի հնարավորությունը, որը կառաջանա Օլիմպիական խաղերից հետո»,-մամուլի ասուլիսից նրա խոսքը մեջբերում են ԶԼՄ-ները:

Նա հիշեցրել Է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերին, ըստ պլանների, կժամանեն մոտավորապես 200 երկրների եւ միջազգային իրավունքի այլ սուբյեկտների ներկայացուցիչներ: Ճապոնիայում առաջա պես մեծ են երկյուղները 2020 թվականի Օլիմպիական խաղերի անվտանգության կապակցությամբ, որոնք մեկ տարով հետաձգվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ հասարակական կարծիքի հարցումները ցույց Է տալիս, որ ճապոնացիների մեծամասնությունը դեմ Է հանդես գալիս այս ամռանը Խաղերի անցկացմանը՝ կորոնավիրուսի չորրորդ ալիքի դեմ պայքարի եւ պատվաստման դանդաղ տեմպերի ֆոնին. COVID-19-ի դեմ Ճապոնիայում առայժմ պատվաստում Է ստացել բնակչության 5 տոկոսից փոքր-ինչ ավելին:

Ավելի վաղ Asahi Shimbun թերթը՝ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկերը, կոչ Է արել Ճապոնիայի կառավարությանը՝ խաղերը չեղարկել երկրում կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ: Դրա հետ մեկտեղ Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ջոն Քոութսը հայտարարել Է, որ Օլիմպիական խաղերը կկայանան, նույնիսկ եթե Տոկիոն մնա արտակարգ դրության վիճակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում