Էրդողանը ժամանել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն

Էրդողանը ժամանել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն:

Այս մասին հայտնում Kıbrıs Haber-ը:

Պատմական իրադարձության այս օրը՝ հուլիսի 20-ին Էրդողանը ելույթով է հանդես գալու խորհրդարանի հատուկ նիստին, որտեղ խոստացել է «լավ լուր» հրապարակել: Նա նաև ներկա է լինելու ռազմական զորահանդեսին:

Էրդողանի հետ Հյուսիսային Կիպրոս են այցելել նաև Թուրքիայի մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, Խորհրդարանական պատվիրակության այլ անդամներ:

1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս՝ օկուպացնելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանեցին հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրին թուրքերով, իսկ  արդեն 1983 թվականին այստեղ հռչակեցին այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում