Լոռու մարզում հանրապետական նշանակության ավտոճանապարհ է հիմնանորոգվում
Շինարարական աշխատանքներ են ընթանում Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ27+500 հատվածում։
Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից:
27.5կմ հատվածում հիմնանորոգումը մեկնարկել է նախորդ տարի։ Լոռու մարզում գտնվող ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել՝ դառնալով անանցանելի‚ այդպիսով բավականին բարդացել էր կապը հարակից համայնքների միջև։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ճանապարհի մոտ 10կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ներքին շերտ‚ 5կմ հատվածում՝ վերին շերտ։ Այս պահին տարբեր տեղամասերում կատարվում են հողային‚ բետոնացման‚ հենապատերի կառուցման աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակներ և այլն։
Ճանապարհի հիմնանորոգմամբ զարկ կտրվի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը‚ կմեծանա ճանապարհի թողունակությունը‚ կկրճատվեն երթևեկության ժամանակը‚ մեքենաների շահագործման ծախսերը‚ կհեշտանա գյուղատնտեսական արտադրանքի իրացումը և այլն՝ սոցիալական ու տնտեսական օգուտներ գեներացնելով։
Կարծիքներ