Ես որևէ տեղ չեմ հանդիպել, որ վարչապետն ասի՝ պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Հակոբյան

Ես որևէ տեղ չեմ հանդիպել, որ վարչապետն ասի՝ պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Հակոբյան

Ես որևէ տեղ չեմ հանդիպել, որ վարչապետը ասի՝ պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եղել Է հետևյալ ձևակերպում՝  մենք կառաջարկենք արտախորհրդարանակ և խորհրդարանական մեր ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների, եթե համաձայնվեն կգնանք արտահերթ ընտրությունների , եթե չհամաձայնվեն՝ այդ ժամանակ <<իմ քայլը>> և  կառավարությունը որոշում կկայացնեն կգնան  ընտրությունների, թե՝ ոչ։  Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը

Հարցին՝ արյդյո՞ք այդ որոշմանը դերակատարում ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, Հակոբյանն ասաց․

«Խելամիտ չեմ համարում այդ կարծիքը, քանի որ այս որոշում չի կայացվել մեկ շաբաթվա ընթացքում, իսկ եթե չեմ սխալվում ՝Ռոբերտ Քոչարյանն ամենաշատը մեկ շաբաթ առաջ է այդ հայտարարությունն արել։ Այս որոշումը կայացվել է շատ ավելի երկար ժամանակահատվածում, հետևաբար էդտեղ որևէ իրականությանը աղերս չկա։ »

Հետևեք մեզ նաև Տելեգրամում