Մյանմայի երկու նախարարություն հայտնվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում»

Մյանմայի երկու նախարարություն հայտնվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում»

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հայտարարել է Մյանմայի նկատմամբ սահմանափակումներ ներդնելու մասին՝ կապված այդ երկրում տեղի ունեցած հեղաշրջման հետ, հայտնում է TASS-ը։

Մյանմայի պաշտպանության նախարարությունն ու ՆԳՆ-ը, ինչպես նաև զինվորականների կողմից վերահսկվող Myanmar Economic Corporation և Myanmar Economic Holding Limited կորպորացիաները հայտնվել են ԱՄՆ առևտրի նախարարության «սև ցուցակում»։
Բացի այդ, ամերիկյան իշխանությունները կխստացնեն Մյանմայի նկատմամբ արտահանման վերահսկողության ռեժիմը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը համերաշխ է Մյանմայի ժողովրդի հետ և վճռականորեն դատապարտում է զինվորականների կողմից բռնությունը և կշարունակի պատասխանատվության ենթարկել հեղաշրջման մեղավորներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում