Վարչական դատարանը բավարարեց ՔՊ ներկայացուցչի բողոքը ընդդեմ ԿԸՀ-ի
Քիչ առաջ վարչական դատարանը բավարարեց «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչի բողոքը ընդդեմ ԿԸՀ-ի և վերացրեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարանում բողոքարկում էր ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ըստ ՔՊ-ի՝ հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէր։
Հիշեցնենք նաև, որ ԿԸՀ-ն նախազգուշացում էր կիրառել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ լռության օրվա կարգը խախտելու համար:
Կարծիքներ