Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք․ Փաշինյանի խոսքը՝ եռակողմ հանդիպմանը

Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք․ Փաշինյանի խոսքը՝ եռակողմ հանդիպմանը

Հայկական կողմի գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Այս մասին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայ-ադրբեջանական սահմանին թեև դեմարկացիա և դելիմիտացա չի արվել, բայց երկու երկրների միջև պետական սահման գոյություն ունի»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահի դերը շատ մեծ է Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման հարցում.

«Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք։ Ցավոք, նոյեմբերի 9-ի հրադարից հետո երկու կողմերն էլ ունեցել են զոհեր: Սահմանային միջադեպերը լինում են Արցախում, իսկ արդեն մայիսի 12-ից հետո ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել նաև հայ-ադրբեջանական սահմանին»,-ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում