Իշխան Սաղաթելյանը մեկնել է Իրան, գումար է հայթայթում փողոցային պայքարը վերսկսելու համար
MediaNews-ի տեղեկություններով դեռևս օրեր առաջ՝ փետրվարի 28-ին Իշխան Սաղաթելյանը մեկնել է Թեհրան՝ Թեհրանում մեկնարկող Հայ դատի 14-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
Սակայն բացի համաժողովին մասնակցությունից մեր տեղեկություններով Իշխան Սաղաթելյանը Իրանում ՀՅԴ ներկայացուցիչներից ֆինանսական աջակցություն է խնդրել, որպեսզի վերսկսի իշխանափոխության պահանջով փողոցային պայքարը։ Ինչպես հավաստիացրել է Իշխան Սաղաթելյանը՝ փողոցային պայքարը վերսկսելու համար հիմա իրեն միայն դրամական միջոցներն են պակասում՝ մնացած ամեն նախադրյալ կա արդեն։
2022 թվականին փողոցային պայքարը տապալելուց և խորհրդարանական ընդդիմությանը խայտառակելուց հետո Իշխան Սաղաթելյանը փաստորեն որոշել է կրկին փողոց դուրս գալ, քանզի ինչպես ինքն է պնդում, միակ խանգարող հանգամանքը ֆինանսական միջոցներն են՝ փող չունի։
Կարծիքներ