ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Արփինե Սարգսյանն է նշանակվել

ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Արփինե Սարգսյանն է նշանակվել

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում