Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին. ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել հույն գործընկերոջը

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին. ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել հույն գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝  Հունաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տարածված հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորը վշտով ստացա Հունաստանում ուշ երեկոյան երկու գնացքների բախման ողբերգական լուրը: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում  զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին և Հունաստանի կառավարությանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում