«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարվում են քննչական գործողություններ
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են կատարվում:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»,- 1Lurer.am-ին հաստատեցին ՔԿ-ից:
Կոմիտեից հայտնեցին նաև, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև ԲԿ-ի այլ աշխատասենյակներում:
Մեր տեղեկություններով՝ գործողություններն իրականացվում են առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու և փողերի լվացման վարույթի շրջանակներում:


Կարծիքներ