Ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանին թվում, թե իր կարծիքը հետաքրքրիր է հանրությանը. Սարգիս Խանդանյան

Սարգիս Խանդանյանը գրել է.
Ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանին (կամ նրա տեքստերը գեներացնող Զուրաբյանին ու Մուսինյանին) թվում, թե իր կարծիքը հետաքրքրիր է հանրությանը ու ամեն պատեհ կամ անպատեհ առիթով պետք է մարդամեջ ընկնել ու անեծքախառը «մտքեր» հրամցնել մարդկանց: Մի՞թե 2018-ի խորհրդարանական ընտրություններին չմասնակցությունը և 2021-ին ստացած 1,5%-ը ակնհայտ չեն դարձրել, որ լևոնականության օրերը Հայաստանում վաղուց են անցել ու պետք է հանգիստ սթրվել տեղը, ու գոնե մնալ «առաջին նախագահ»: Ուրիշ ի՞նչ ցուցիչ կա քաղաքական գործչի կամ միավորի համար` հասկանալու, որ իր ժամանակն անցել է, եթե ոչ ընտրությունները (երբ դրանք ազատ, արդար և թափանցիկ են):
2021-ի ընտրություններին ընդառաջ Տեր-Պետրոսյանն իր քաղաքական չնչին գոյության փրկությունը տեսնում էր Սերժի ու Ռոբի հետ դաշինքի մեջ, նույնիսկ նրանք օգնության չհասան: 2026-ին հույսն ու՞մ վրա է դրել, իր կեցավայրի մշտական այցելուի՞:
Կարծիքներ