Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել մեծացնել իր ներկայությունն Ուկրաինայում
«Վաշինգտոնը պետք է ավելացնի իր ներկայությունը Ուկրաինայում, խոսք չկա ԱՄՆ -ի ՝ երկրից հեռանալու մասին»,-նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով Քաբուլից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում ստեղծված իրավիճակը՝ Զելենսկին հորդորել է դա չհամեմատել Կիևին Վաշինգտոնի աջակցության հետ: Նրա խոսքով ՝ Ուկրաինայից ամերիկյան ուժերի դուրսբերման հարց չի քննարկվում: Ընդհակառակը, Ուկրաինայի առաջնորդն ԱՄՆ -ին կոչ է արել մեծացնել իր ներկայությունը երկրում:
Կարծիքներ