Արա Այվազյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ներկայացրել է հումանիտար իրավիճակն Արցախում

Արա Այվազյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ներկայացրել է հումանիտար իրավիճակն Արցախում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը: Այս առնչությամբ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի անդամ հանդիսացող Հայաստանի դերը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգն առաջ մղելու գործում:

Քննարկման օրակարգի հիմնական թեմաներից էին հակամարտային իրավիճաներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։ ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին համընդգրկուն կերպով ներկայացրել է  Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և ծառացած հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել հումանիտար աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում