Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել

Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգի վարչական կենտրոն Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով ոչնչացվել է «Թալիբան» արմատական ​​շարժման երկու զինյալ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է տեղական TOLO News հեռուստաալիքը:

Թալիբները սպանվել են մի քանի կրակոցներից, որոնք, ըստ հաղորդած տեղեկությունների, արձակել են Խորասանի «Իսլամական պետության» զինյալները։

Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր Ջալալաբադում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով մեկ երեխա մահացել էր, ևս երկուսը վիրավորվել էին: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեքենան անցել է ականի վրայով, որը, ենթադրաբար,նախատեսված է եղել   թալիբների մեքենայի համար։

«Թալիբանի» ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել երկու միջադեպերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում