Փաշինյանը և Պուտինը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում իրավիճակը

Փաշինյանը և Պուտինը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում իրավիճակը

Փետրվարի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

Ինչպես FreeNews-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկու երկրների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում