Կողոպուտի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության ԱՎՎ Արտաշատի անձնագրային բաժանմունքից ստացված գրության հիման վրա Արտաշատի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 30-ին բաժին է ներկայացել 20-ամյա Գևորգ Կ.-ն, որը 2019 թ. մարտի 5-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ