Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մեկուսացված Է
Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը վերցված Է հսկողության տակ եւ լիովին կմարվի մեկ կամ երկու ժամում: Հունիսի 3-ին այդ մասին հայտարարել Է նավթավերամշակման գործարանի պաշտոնական ներկայացուցիչ Շաքեր Խաֆային:
«Պահոցի այրումը վերցված Է հսկողության տակ: Մեկ կամ երկու ժամվա ընթացքում կրակը լիովին կմարվի»,- մեջբերում Է նրա խոսքը Shana գործակալությունը: Խաֆային հավելել Է, որ «նավթավերամշակման գործարանի այլ օբյեկտներ չեն վնասվել»:
Թեհրանի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհն սկսվել Է հունիսի 2-ի երեկոյան:
Պատահարի վայր են ուղարկվել հրշեջ խմբեր: Ավելի վաղ Խաֆային հայտարարել Է, որ հրդեհը բռնկել Է միայն 20 հազար բարել տարողությամբ մեկ պահոցում: Թեհրանի նավթավերամշակման գործարանը խոշորագույններից մեկն Է երկրում՝ ապահովելով Իրանի նավթավերամշակման կարողությունների շուրջ 15 տոկոսը:
Գործարանն արտադրում Է բենզին, դիզելային վառելիք, գազայուղ, մազութ եւ այլ նավթամթերքներ: Գործարանը գտնվում Է Թեհրանի նահանգի հարավային մասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ