Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական Կա-52Մ և Մի-28ՆԷ ուղղաթիռների նկատմամբ

Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական Կա-52Մ և Մի-28ՆԷ ուղղաթիռների նկատմամբ

Հայաստանը և մի շարք այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական Կա-52 Մ և Մի-28 ՆԷ նորագույն հարվածային ուղղաթիռների նկատմամբ: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում անցկացված «Dubai Airshow 2021» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա պատվիրատուների կողմից բարձր հետաքրքրություն է ցուցաբերվել Կա-52 Մ և Մի-28 ՆԷ ուղղաթիռների նկատմամբ:

«Պատվիրակություններ են եղել Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից: «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործընկերներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ, բավարարված ենք արդյունքից», - ասել է Բոգինսկին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում