Ուկրաինայի դեսպանը շուտով կվերադառնա Թբիլիսի. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո վստահություն է հայտնել, որ Թբիլիսիից հետ կանչված Ուկրաինայի դեսպանը շուտով կվերադառնա Վրաստանի մայրաքաղաք, գրում է ՏԱՍՍ-ը:
«Երեկվա մեր զրույցը ինձ հույս է տալիս, որ այս խնդիրը մոտ ապագայում կլուծվի այնպես, ինչպես վայել է մեր ռազմավարական գործընկերությանը: Կարծում եմ, որ Ուկրաինայի դեսպանը շուտով կվերադառնա։ իր աշխատավայր և կշարունակի անել իր աշխատանքը», - ասել է Զալկալիանին՝ վրացական IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Կարծիքներ