Ծափահարել և ծափահարելու ենք Հայաստանի և Արցախի ապագային. Արթուր Հովհաննիսյան

Այո՛, մենք ծափահարել և ծափահարելու ենք Հայաստանի և Արցախի ապագային։
Մենք հավատում և հավատալու ենք Հայաստանի և Արցախի ապագային։
Առաջին հերթին հենց Արցախի և Հայաստանի ապագայի համար են զոհվել, պատանդառվել և անհետ կորել մեր եղբայրներն ու քույրերը։ Եւ մենք մինչև վերջ պայքարելու ենք առաջին հերթին հենց նրանց երեխաների, ամուսինների, ծնողների և հարազատների ներկայի և ապագայի համար, որքան էլ որոշ ծաղրածուներ և ստախոսներ փորձեն ոտատակ ընկնել և հետ պտտել Հայաստանի և Արցախի վերջին 20 տարիների թալանի, դավաճանությունների և խայտառակությունների անիվը։
Հայաստանում կա՛ ապագա:
Արցախում կա՛ ապագա:
Հայ ժողովուրդը ունի՛ ապագա և մենք միասի՛ն կերտելու ենք ազատ ,երջանիկ և հզոր այդ ապագան:
Կարծիքներ