Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
Փետրվարի 10-ին ընդունել եմ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար: Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ: Դեսպանին մաղթել եմ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում»,- գրել է նախարարը:
Կարծիքներ