Լավրովն ու Արաղչին քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը

Լավրովն ու Արաղչին քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ շաբաթ օրը իրանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ։

«Զրույցի ընթացքում երկու կողմերն էլ ծայրահեղ մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի վտանգավոր սրման կապակցությամբ՝ կապված Հալեպ և Իդլիբ նահանգներում զինված խմբավորումների ահաբեկչության հետ։ Հաստատվել է ՍԱՀ-ի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված ամուր աջակցությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Նախարարները համակարծիք են եղել Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման և Աստանայի ձևաչափի շրջանակներում իրավիճակի հրատապ համապարփակ վերանայման անհրաժեշտության մասին։

Սիրիական ռազմական հրամանատարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ սիրիական զորքերը կենտրոնացած են Հալեպ և Իդլիբ նահանգներում պաշտպանական բարենպաստ դիրքեր գրավելու վրա՝ ծայրահեղականների հարձակումները հետ մղելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում