Մոտ 500-600 ադրբեջանցի զինվորականներ դեռևս գտնվում են ՀՀ տարածքում․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով՝ դեռ շուրջ 500-600 ադրբեջանցի գտնվում է ՀՀ տարածքում: նա:
Վերջինս հայտնեց, որ հայկական ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է․
«Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, մասիքմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բավացառելու համար, հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը», - ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել ու արվում:
«Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, և դրա կարոևր վկայույթյուններից է այն, որ այսօր Կառավարության նիստում ԱԳ նախարարության տեղը թաթուր է, որովհետև մեր ԱԳՆ գործընկերները օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով։ Այս պահի դրությամբ կատարված դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ, ընդ որում ուզում եմ ընդգծել, որ ոչ միայն ԱԳՆ մեր գործընկերներն են աշխատանք տանում դիվանագիտության ուղղությամբ, այլ մեր ՊՆ-ն, փոխվարչապետերը դիվնագաիտական աշխատանք են տանում։ Համարում եմ այն հաջողված, որովհետև մեր ըստ էության մեր միջազգային գործընկներների դիրքորոշումները նույնական են՝ այն է Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը»,- եզրափակեց Փաշինյանը։
Կարծիքներ